Մատչելիության հղումներ

Վրաստանի ԱԳ նախարարն այսօր ժամանում է Բաքու


Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլի, արխիվ
Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլի, արխիվ

Այսօր Բաքու է ժամանում Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին։ Սա այդ պաշտոնում Բոչորիշվիլիի առաջին արտասհմանյան ուղևորությունն է։

Վրաստանի նորանշանակ կառավարության ղեկավար Իրակլի Կոբախիձեի առաջին պաշտոնական այցը ևս նախատեսված է Ադրբեջան՝ հունվարի 17-ին։

Վրացական պաշտոնական աղբյուրների համաձայն, Բոչորիշվիլին Բաքվում կհանդիպի ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ։

Անցած օրերին «Վրացական երազանք»-ի պատգամավոր Գիվի Միկանաձեն, խոսելով վարչապետ Կոբախիձեի Բաքու նախատեսված այցից, նշել էր, որ հարևան երկրի իշխանությունների հետ Վրաստանի ղեկավարը մտադիր է քննարկել «երկկողմ նոր նախագծերի մեկնարկը»։

«Ամենակարևոր նախագիծը Անակլիայի նավահանգստում խորջրյա տերմինալի կառուցումն է, որը բեռնափոխադրման շատ ավելի մեծ ներուժ կունենա։ Այնտեղ կկարողանան մտնել ավելի մեծ նավեր։ Այդ իսկ պատճառով կարևոր է, որ այս համագործակցությունն աջակցվի բոլոր մակարդակներում», - հայտարարել էր վրաց պատգամավորը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG