Մատչելիության հղումներ

Վուչիչ․ «ԱՄՆ պատժամիջոցներ է սահմանելու Սերբիայի նավթային ոլորտի դեմ»


Ալեքսանրդ Վուչիչ, արխիվ
Ալեքսանրդ Վուչիչ, արխիվ

«Միացյալ Նահանգները պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել Սերբիայի նավթային ոլորտի դեմ», - հայտարարել է այդ երկրի նախագահ Ալեքսանրդ Վուչիչը՝ նշելով, որ դրանք, ամենայն հավանականության, ուժի մեջ կմտնեն հունվարի 1-ից։

Վուչիչ պնդմամբ, պատժամիջոցների թիրախում է հայտնվելու «Սերբիայի նավթային արդյունաբերություն»(NIS) ընկերությունը, որի բաժնետոմսերի 56 տոկոսը պատկանում է «Գազպրոմնեֆտ» և «Գազպրոմ» ընկերություններին։

«Ամենայն հավանականությամբ, խոսքը շատ կոշտ պատժամիջոցների մասին է լինելու, որոնց ամերիկացիներից բացի կմիանա նաև Մեծ Բրիտանիան», - նշել է Վուչիչը՝ հավելելով․ - «Այս քայլը բոլորիս է վերաբերում, որովհետև երբ ընկերությունը հայտնվում է ամերիկյան պատժամիջոցների թիրախում, դրա հետ այլևս որևէ մեկն աշխատելու ցանկություն չի ունենում»։

Պաշտոնական Վաշինգտոնը Վուչիչի հայտարարությունները դեռ չի մեկնաբանել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG