Մատչելիության հղումներ

«Որոշել եմ վաճառքի հանել «Փյունիկ»-ը». ֆուտբոլային ակումբի նախագահ


«Որոշել եմ վաճառքի հանել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը և լքել հայկական պրոֆեսիոնալ ֆուտբոլը», - հայտարարել է «Փյունիկ»-ի նախագահ Արթուր Սողոմոնյանը, ընդգծելով՝ պատրաստ է վերադառնալ հայկական ֆուտբոլ, երբ փոխվի ֆեդերացիայի ղեկավարությունը։

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբն ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տևական ժամանակ է առճակատման մեջ են. ակումբի սեփականատերը պարբերաբար մեղադրում է ֆեդերացիայի ղեկավարությանը մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը ձախողելուց մինչև անարդյունավետ կառավարման համար։ Ակումբը պնդում է՝ քննադատությունների պատճառով ֆեդերացիան թիմին պատժում է։

Ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում ՀՖՖ-ից պնդել էին՝ «Փյունիկ»-ի մեղադրանքները «սուտ են և կեղծ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG