Մինչ ԱՄՆ-ում մոտենում են նախագահական ընտրությունները՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին քաղաքականապես ծանր ժամանակ է սպասվում, իտալական Corriere della Sera-ին տված հարցազրույցում ասել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
«Պետք է շարունակե՞նք պատերազմը նոր մահերով և ավերածություններով, թե՞ [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինի հետ պետք է դիտարկենք տարածքային փոխզիջումը, - հարց է տվել Կլիչկոն և շարունակել, -ինչ քայլ էլ նա անի, մեր նախագահը վտանգի է ենթարկում իր կյանքը՝ քաղաքական ինքնասպանությամբ»:
Կիևի քաղաքապետը նշել է, որ Զելենսկին, ամենայն հավանականությամբ, պետք է «դիմի հանրաքվեի»՝ հավելելով, որ հնարավոր չէ նման որոշում կայացնել «առանց ժողովրդական լեգիտիմության»։
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերին: