Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը հայտնել է, որ Գազայի հատվածից 97 վիրավորներ ու ծանր հիվանդներ տեղափոխվել են Արբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբո-Դաբի՝ նրանց բուժումը ապահովելու նպատակով։ Նրանցից 45-ը երեխաներ են, 52-ը՝ տարեցներ։
X սոցցանցում արած գրառմամբ, Գեբրեյեսուսը տեղեկացրել է, որ Քարմ Աբու Սալեմ անցակետով նրանք տեղափոխվել են Իսրայել ու Ռամոնի օդանավակայանից Աբու Դաբի։
Գեբրեյեսուսը կոչ է արել բոլոր հնարավոր երթուղիներով բժշկական միջանցքներ ստեղծել և նշել, որ բոլոր հիվանդների բուժման լավագույն տարբերակը կրակի դադարեցումն է։
Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվել են հրեական խաղաղ ավանների վրա: Այդ գրոհների հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, ևս ավելի քան 250 իսրայելցի պատանդառվել է:
Ըստ պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության՝ Գազայի հատվածում իսրայելան ռազմական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 40 հազարը։
«Համաս»-ը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել։ Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածն ամբողջությամբ մաքրելու է «Համաս»-ի ահաբեկիչներից: Մեծ թվով երկրներ անհամաչափ են համարում Իսրայելի պատասխան գործողությունները: