Մատչելիության հղումներ

«Վերջապես հոգատար ձեռքերում եմ». Ալսու Կուրմաշևան՝ ռուսական բանտից հետո կյանքի մասին


Ալսու Կուրմաշևան ամուսնու՝ Պավել Բուտորինի հետ հարցազրույց է տալիս «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ավագ թղթակից Մայք Էքելին, 6-ը օգոստոսի, 2024թ․
Ալսու Կուրմաշևան ամուսնու՝ Պավել Բուտորինի հետ հարցազրույց է տալիս «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ավագ թղթակից Մայք Էքելին, 6-ը օգոստոսի, 2024թ․

Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի միջև բանտարկյալների պատմական փոխանակման արդյունքում իննամսյա կալանքից ազատ արձակված «Ազատության» լրագրող Ալսու Կուրմաշևան վերամիավորվել է ընտանիքի հետ։

Ռուսաստանում նրան վեցուկես տարվա ազատազրկման էին դատապարտել՝ «ռուս զինվորականների մասին կեղծիքներ տարածելու» մեղադրանքով, մի մեղադրանք, որ հերքում է և՛ լրագրողը, և՛ «Ազատություն» ռադիոկայանը։

47-ամյա Կուրմաշևան ամուսնու՝ Պավել Բուտորինի հետ միասին տված հարցազրույցում պատմում է, թե ինչպես է հարմարվում նոր կյանքին՝ ռուսական բանտից դուրս գալուց հետո։

«Ես երջանիկ եմ։ Ես լավ եմ։ Վերջապես հոգատար ձեռքերում եմ։ Ստանում եմ մասնագիտական բժշկական օգնություն, մի բան, որ ինձ ամիսներ շարունակ մերժում էին տրամադրել։ Ինձ վերաբերվում են որպես մարդու: Այս մեկ տարվա կալանավորումից և սարսափելի, սարսափելի փորձությունից հետո, ես հիմա լավ եմ», - «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ավագ թղթակից Մայք Էքելին տված հարցազրույցում ասում է Կուրմաշևան, որ այժմ գտնվում է Տեխասում:

Լրագրողը պատմում է, որ երազներում հստակ տեսնում էր, թե ինչպես է վերադարձը, ընտանիքի հետ վերամիավորումը տեղի ունենում, սակայն իրականությունը, իր խոսքով, գերազանցել է սպասելիքները։

«Դա ամենաերջանիկ պահն էր, և մինչ այդ, ես չէի կարող հավատալ, որ դա տեղի է ունենում, քանի որ ամեն ինչ կարող էր սխալ գնալ, ամեն ինչ, քանի որ ինքնին ընթացակարգը․․․ Ամեն ինչ գաղտնի էր պահվում։ Ես չգիտեի, թե ով է ինձ տանում և ուր, երբ ու ինչու, և դա ամիսներ անց, երբ իմ գործով հետաքննության ընթացքում ոչինչ տեղի չէր ունենում: Ես իսկապես սկսեցի հավատալ, որ կախարդական մի բան տեղի ունեցավ միայն այն ժամանակ, երբ գրկեցի ամուսնուս և երեխաներիս: Եվ այդ ժամանակվանից մենք իրարից պոկ չենք գալիս, անընդհատ գրկում ենք իրար», - նշում է Կուրմաշևան։

Լրագրողի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք դիտել ստորև․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG