Վաշինգտոնը 500 մլն դոլարի ռազմական լրացուցիչ օգնության փաթեթ է տրամադրում Ուկրաինային՝ Ռուսաստանի շարունակվող հարձակումից պաշտպանվելու համար։
Այս փաթեթն Ուկրաինային աջակցելու մասին Բլինքենի՝ սեպտեմբերի 26-ի հայտարարության համատեքստում է։
Օգնության լրացուցիչ փաթեթը ներառում է, ոչ միայն անօդաչու թռչող սարքեր, զինամթերք, HIMARS համալիր, այլ նաև քիմիական, կենսաբանական, ճառագայթային, միջուկային զենքերի դեմ պաշտպանիչ սարքավորումներ։
«Միացյալ Նահանգներն ու ավելի քան 50 երկրներ միավորվել են՝ ապահովելու Ուկրաինայի կարիքները՝ ռուսական ագրեսիայից պաշտպանվելու համար», - ասված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունում։