Մատչելիության հղումներ

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել ԵԽ նորընտիր գլխավոր քարտուղարին


Ալեն Բերսեն Շվեյցարիայի Համադաշնության նախագահի պաշտոնում, արխիվ
Ալեն Բերսեն Շվեյցարիայի Համադաշնության նախագահի պաշտոնում, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպայի խորհրդի նորընտիր գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին:

Կառավարության լրատվական վարչության հաղորդագրության համաձայն՝ ուղերձում մասնավորապես ասված է.

«Այս տարի նշվող Եվրոպայի խորհրդի 75-ամյակն ուղեկցվում է Եվրոպայում և դրանից անդին շարունակվող աշխարհաքաղաքական բարդ մարտահրավերներով: Ներկայիս բարդ ժամանակաշրջանում, երբ լուրջ փորձության են ենթարկվում ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները, առավել քան երբևէ առկա է ուժեղ Եվրոպայի խորհրդի կարիքը՝ համընդհանուր արժեքների երաշխավորման ուժով նպաստելու և տևական դարձնելու խաղաղությունը։

Համոզված եմ, որ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնավարման ընթացքում Ձեր ջանքերն ուղղված կլինեն մեր հիմնարար արժեքների ու սկզբունքների գերակայության երաշխավորմանը և ԵԽ ողջ աշխարհագրական տարածքում մարդու իրավունքների պաշտպանությանը՝ ի շահ կոնվենցիոն համակարգի արդյունավետ գործունեության և ԵԽ դերի բարձրացման:

Ցանկանում եմ հաստատել, որ այդ պատասխանատու առաքելությունում Դուք կարող եք ապավինել անձամբ իմ և Հայաստանի Հանրապետության կառավարության լիարժեք աջակցությանը»։:

Ալեն Բերսեն Շվեյցարիայի Համադաշնության նախկին նախագահն է, Եվրախորհրդի գլխավոր քարտուղար է ընտրվել հունիսի 25-ին, այդ պաշտոնում փոխարինում է Մարիա Պեյչինովիչ Բուրիչին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG