Մատչելիության հղումներ

Փաշինյանը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը


Վարչապետն այսօր Տավուշի մարզ է այցելել։ Նիկոլ Փաշինյանն այստեղ ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայության ընթացքին:

Մայիսի 24-ից հայ և ադրբեջանցի սահմանապահները ստանձնել են Հայաստանի Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի 12.6 կիլոմետր սահմանազատված հատվածների պահպանությունը։

Հատվածական սահմանազատման մեկնարկը տրվեց ապրիլի 19-ին։ 26 օր անց՝ մայիսի 15-ին, երկու երկրների սահմանազատման հանձնաժողովները ստորագրեցին գործընթացի ավարտն ազդարարող արձանագրությունը։

Տավուշի 4` Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց ու Բերքաբեր համայնքներում իրականացված սահմանազատումն ամենամեծ ընդվզումն առաջացրեց Կիրանցում, որտեղ սկիզբ առած բողոքի ակցիաները շարունակվում են Երևանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG