Մատչելիության հղումներ

Խայտառակությո՞ւն, թե՞ ռասայական խտրականություն


Աֆրոամերիկացիների կազմակերպություններից մեկի ղեկավար ընտրված Ռեյչըլ Դոլեզալը, որը իրեն ներկայացնում էր իբրև սևամորթ ամերիկուհի, բացահայտվել է իր սպիտակամորթ ծնողների կողմից:

Այս հակասական պատմությունը սկսվել էր անցյալ շաբաթ, երբ լրագրողը հարցրել էր Դոլեզալին՝ արդյոք նրա ծնողները սպիտակամորթ են, ինչին Ռեյչըլը հրաժարվել էր պատասխանել: Սակայն նրա սպիտամորթ ծնողները հաստատել են, որ նա իրենց դուստրն է, և ցուցադրել են նրա լուսանկարները:

Ռեյչըլի հայրը հիասթափված է նրա նման վարքից: «Մենք դաստիարակել ենք մեր երեխաներին ճշմարտախոս լինելու պատգամով», - նշել է նա:

Լարի և Ռութան Դոլեզալները որդեգրել են մի քանի սևամորթ երեխաների: Ռեյչըլի որդեգիր եղբայրները ասում են, որ նա աստիճանաբար է փոխել իր տեսքը: «Դա սկսվեց մազերի ոճի փոփոխմամբ և ավելի մգացմամբ», - ասել է Զաքարիա Դոլեզալը: «Նա հիմա ամբողջապես փոխել է իր մաշկի գույնը», - նշել է Եզրա Դոլեզալը:

Ռեյչըլ Դոլեզալը ամուսնացել է սևամորթ տղամարդու հետ և ավարտել պատմականորեն աֆրոամերիկացիների Հովարդի համալսարանը ԱՄՆ-ի մայրաքաղաքում, որտեղ նա բողոք էր ներկայացրել, որ իրեն խտրականության են ենթարկել իբրև սպիտակամորթ ամերիկուհու:

Գրեգ Քարը աֆրոամերիկյան հետազոտությունների ֆակուլտետի դեկանն է, ըստ նրա՝ այս դեպքը մի շարք հարցեր է բարձրացնում ԱՄՆ-ում միջռասայական հարաբերությունների շուրջ: «Նա բողոքել է՝ ներկայացնելով իրեն իբրև ռասայական խտրականության զոհ, որպես սպիտակ փոքրամասնության ներկայացուցիչ, իրականում օգտագործելով սպիտակամորթ լինելու հանգամանքը իբրև առավելություն», - նշել է դեկանը:

Ըստ Քարի՝ Դոլեզալի դեպքը հարցեր է հարուցում, թե ով է սպիտամորթ և ով՝ սևամորթ ԱՄՆ-ում: Սակայն այս խայտառակ պատմության ծավալման ժամանակ Աֆրոամերիկացիների իրավունքների պաշտպանության կազմակերպությունը, որը 1908-ին հիմնադրվել է սպիտակամորթ ամերիկացիների կողմից, հանդես եկավ ի պաշտպանություն Ռեյչըլի:

«Քորնել Ուիլյամս Բրուքս» աֆրոամերիկացիների իրավունքների պաշտպանության կազմակերպության նախագահը շեշտել է․ - «Ավելի կարևոր է ոչ թե հեռուստաշոուն, այլ լուծելիք իրական խնդիրները և մարտահրավերները»:

Ով իրեն ինչ է պատկերացնում՝ դա իր անձնական գործն է, սակայն ռասայական խտրականությունը դեռևս մնում է մարտահրավեր ԱՄՆ-ում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG