Մատչելիության հղումներ

Ուկրաինայի էներգետիկայի փոխնախարարը պաշտոնանկ է արվել


Տեսարան Կիևից
Տեսարան Կիևից

Գերագույն Ռադայում Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկը հայտարարել է, որ նախարարների կաբինետը պաշտոնանկ է արել էներգետիկայի փոխնախարար Ալեքսանդր Խեյլոյին։

Անվտանգության ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ քննիչները բացահայտել են «լայնածավալ կոռուպցիոն սխեմա», որը կազմակերպել է էներգետիկայի փոխնախարարը։ Նա մեղադրվում է 500 հազար դոլար կաշառք ստանալու մեջ։

Ըստ մեղադրանքի՝ պաշտոնյան թույլ է տվել պետական ածուխ արտադրող կազմակերպություններին սարքավորումներ ձեռք բերել երկրի արևելյան Դոնեցկի շրջանի ածխահանքերից, որտեղ ուկրաինական ուժերը կռվում են ռուսական զորքերի դեմ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG