Մատչելիության հղումներ

Ուկրաինայի և Վրաստանի միջև վերականգնվում է լաստանավային հաղորդակցությունը


Բաթումիի նավահանգիստը, արխիվ
Բաթումիի նավահանգիստը, արխիվ

Ուկրաինայի և Վրաստանի միջև վերականգնվում է լաստանավային հաղորդակցությունը, որն ընդհատվել էր 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժելու հետևանքով։

Օդեսայի մարզի Չեռնոմորսկ նավանգստից դեպի վրացական Բաթումի առաջին երթուղին նախատեսվում է իրականացնել հուլիսի 9-ին։

Հուլիսի ընթացքում նախատեսվում է Kaunas լաստանավով երկկողմանի երթուղով 4 փոխադրումներ կատարել։ Լաստանավը կարող է տեղափոխել 250 ուղևոր, երկաթուղային 49 վագոն և 50 բեռնատար մեքենա։

Ուկրաինական Ukrferry ընկերությունը միաժամանակ հայտարարել է, որ երթուղիների օրերն ու ժամկետները հնարավոր է փոփոխություններ կրեն իրենցից անկախ հանգամանքների պատճառով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG