Մատչելիության հղումներ

Ուկրաինական ուժերը նահանջում են Դոնբասում, գրոհում՝ Կուրսկում


Ուկրաինա - Ուկրաինացիները հեռանում են Պոկրովսկից, 28-ը օգոստոսի, 2024թ.
Ուկրաինա - Ուկրաինացիները հեռանում են Պոկրովսկից, 28-ը օգոստոսի, 2024թ.

Դոնբասում ռուսական ուժերը զարգացնում են հարձակողական գործողությունները տրանսպորտային հանգույց Պոկրովսկի ուղղությամբ։ Օրերս նրանք գրավել են Նովոգրադովկան, որը Պոկրովսկի համար կարևոր հենակետ է, ու հիմա Պոկրովսկից գտնվում են ընդամենը 10 կիլոմետր հեռավորության վրա։

Պոկրովսկի և հարևան Միրնոգրադի բնակչությունը զանգվածաբար տարհանվում է։ Այս երկու քաղաքների բնակչության ընդհանուր թիվը մոտավորապես 100 հազար է։

Միաժամանակ, ուկրաինական ուժերը Ռուսաստանի Կուրսկի մարզում օգոստոսին տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքում ավելի շատ տարածք են վերցրել իրենց վերահսկողության տակ, քան ռուսները՝ Դոնեցկի մարզում։ Սակայն Կուրսկի մարզում ուկրաինացիների գրաված տարածքներում բնակչությունը մի քանի անգամ սակավաթիվ է, քան Դոնբասում ռուսների գրաված ուկրաինական քաղաքներում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG