Ուկրաինական հրետանին զսպում է ռուսական հարձակումը Պոկրովսկի մերձակայքում
Մինչ ռուսական ուժերն առաջ են գնում արևելյան Ուկրաինայում՝ ողջ Դոնեցկի մարզը գրավելու նպատակով, «Ազատություն» ռադիոկայանի լուսանկարիչ Սերգեյ Նուժնենկոն ֆիքսում է ռազմավարական նշանակություն ունեցող Պոկրովսկ քաղաքը պաշտպանող հրետանային ստորաբաժանման ինտենսիվ աշխատանքը:

5
Մինչ սուրճը եռա, «Մարտի՛» հրամանն է հնչում, ու Օլեքսանդրը պատասխանատու է 15-ից 20 կիլոգրամ կշռող արկերի տեղափոխման համար: Նա վճռորոշ դեր է խաղում հրետանային ստորաբաժանման մարտունակության պահպանման գործում։ Օլեքսանդրը արագ հագնում է սաղավարտը, անջատում ջուրը և վազում դեպի հաուբիցը:

6
Օլեքսանդրը պատասխանատու է 15-20 կիլոգրամ կշռող արկերի տեղափոխման համար: Նա վճռորոշ դեր է խաղում հրետանային ստորաբաժանման մարտունակության պահպանման գործում։

7
31-ամյա կամավոր Դմիտրոն, ով սկզբում ծառայել է հետևակում՝ մինչև հրետանու հրամանատար դառնալը, մտորում է անցած ճանապարհի մասին.
«Ես սկսեցի որպես հետևակային, հետո դարձա հրետանավոր, հիմա էլ հրամանատար եմ, այդպես է ստացվում»։
«Ես սկսեցի որպես հետևակային, հետո դարձա հրետանավոր, հիմա էլ հրամանատար եմ, այդպես է ստացվում»։

8
22-ամյա նախկին զոդող Սաշան ծխում է: