Մատչելիության հղումներ

Թուրքիան պլանավորում է տարեկան մեկ միլիոն էլեկտրամեքենա արտադրել


Չինաստանից արտահանվող BYD էլեկտրամոբիլներ, արխիվ
Չինաստանից արտահանվող BYD էլեկտրամոբիլներ, արխիվ

Թուրքիան պլանավորում է տարեկան մեկ միլիոն էլեկտրամեքենա արտադրել, TRT Haber-ի փոխանցմամբ՝ հայտարարել է երկրի նախագահը:

Ռեջեփ Էրդողանը նշել է, որ էլեկտրական մեքենաների արտադրությունը խթանելու համար 5 միլիարդ դոլարի ծրագիր է գործարկվում։ Նա հիշեցրել է, որ հուլիսի սկզբին Թուրքիան ավելի քան մեկ միլիարդ դոլարի պայմանագիր է ստորագրել էլեկտրական մեքենաների խոշորագույն արտադրող չինական BYD ընկերության հետ։ Ըստ պայմանագրի՝ BYD-ը Թուրքիայում գործարան է հիմնելու տարեկան 150 հազար էլեկտրական և հիբրիդային մեքենաներ արտադրելու հզորությամբ։ «Այլ ընկերությունների հետ բանակցությունները շարունակվում են։ Այս ամենը դեռ միայն սկիզբն է», - ասել է Էրդողանը։

Թուրքիան ներկայումս սեփական արտադրության Togg մակնիշի էլեկտրական մեքենաներ է թողարկում, որոնց արտադրությունը ևս նախատեսվում է ընդլայնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG