Մատչելիության հղումներ

Թուրքիան խստացնում է անվտանգային միջոցառումները


Անկարայի օդանավակայանը, արխիվ
Անկարայի օդանավակայանը, արխիվ

5 մարդու կյանք խլած հարձակումից հետո Թուրքիայի իշխանությունները խստացնում են օդանավակայաններում անվտանգային միջոցառումները։

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, օդանավակայանների ելքերի ու մուտքերի մոտ լրացուցիչ ստուգումներ են իրականացվում։

Ստամբուլի օդանավակայաններից մեկն ուղևորներին հորդորել է օդանավակայան ժամանել թռիչքներից 3 ժամ շուտ։

Անկարայում տեղակայված ավիացիայի արտադրությամբ զբաղվող թուրքական խոշոր ընկերության տարածքում երեկ տեղի ունեցածը թուրքական իշխանություններն ահաբեկչություն են համարում ՝ սլաքներն ուղղելով դեպի «Քուրդիստանի բանվորական կուսակցություն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG