Մատչելիության հղումներ

Թուրքիան և Ռուսաստանը ծրագրում են Ստամբուլում ստեղծել էներգետիկայի և հանքարդյունաբերության բորսա


Երկու երկրների պատվիրակությունները
Երկու երկրների պատվիրակությունները

Թուրքիան և Ռուսաստանը ծրագրում են Ստամբուլում ֆինանսական կենտրոնի շրջանակներում էներգետիկայի և հանքարդյունաբերության բորսա ստեղծել։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարն, ով Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում բանակցել է Ռուսաստանի բնական պաշարների և շրջակա միջավայրի նախարար Ալեքսանդր Կոզլովի հետ։

«Մենք քննարկումներ ենք անցկացրել Ստամբուլի ֆինանսական կենտրոնում թուրքական էներգետիկ և հանքարդյունաբերական բորսա ստեղծելու հետ կապված մի թեմայի շուրջ: Խոսքը հիմնականում մետաղների որոնման, արդյունահանման և առևտրի մասին է: Մենք շատ մանրամասն քննարկում ունեցանք»,- ասել է նախարարը NTV թուրքական հեռուստաալիքի թղթակցին:

Նա հույս է հայտնել, որ թուրք-ռուսական համագործակցությունը կհասնի ավելի բարձր մակարդակի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG