Մատչելիության հղումներ

Էշթոն Քարթերը հակաահաբեկչական պայքարում ավելին է ակնկալում Թուրքիայից


ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթեր, արխիվ
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթեր, արխիվ

Մինչդեռ բուն Թուրքիայում իրավիճակն աստիճանաբար ապակայունանում է, առավելապես պայմանավորված ՔԲԿ զինյալների հետ սաստկացող բախումներով:

«Մենք շատ ենք ցանկանում, որ Թուրքիան ավելին անի: Թուրքիան համաձայնել է մասնակցել մեր օդային ռազմարշավին: Այն այժմ պետք է միանա հակաահաբեկչական ռազմական գործողություններին», - նախօրեին ասել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը:

Սակայն, մինչ ԱՄՆ-ը հուսով է, որ համարժեք ուշադրություն կհատկացվի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն ու դրա հավաքագրած զինյալներին, որոնք անցնում են Թուրքիայի սահմանը Իրաքի և Սիրիայի հատվածներում, Թուրքիան իր ջանքերը կենտրոնացրել է քրդերի դեմ:

«ԱՄՆ-ին անհրաժեշտ է, որ Թուրքիան, իբրև հակամարտության գոտուն մերձ գտնվող երկիր և ՆԱՏՕ-ի երկարամյա դաշնակից ու կոալիցիայի պատասխանատու անդամ, ավելի լավ վերահսկի սահմանը Սիրիայի ու Իրաքի հետ»,- նաև ասել է ամերիկացի նախարարն ու նշել, որ նախագահ Բարաք Օբաման նույնպես Թուրքիայի հետ անցկացվող գործուն քննարկումների մասնակից է:

Մինչդեռ բուն Թուրքիայում իրավիճակը գնալով ապակայունանում է: Քրդական աշխատավորական կուսակցության հետ բախումներում թուրքական բանակի ևս 8 զինվոր է սպանվել հարավ-արևելյան Սիիրտ նահանգում: Մի շարք քրդաբնակ մարզեր ապստամբել են և չեն ճանաչում Թուրքիայի գերիշխանությունն իրենց տարածքներում:

Անկարան «Իսլամական պետություն» խմբավորման դեմ ռազմական գործողություններ ծավալելու պատրվակով մեկ ամիս առաջ խախտել էր քրդերի հետ ավելի վաղ հաստատված զինադադարը՝ հարվածներ հասցնելով Սիրիայում տեղակայված քրդական ջոկատներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG