Մատչելիության հղումներ

Ցույցեր Բելգրադում․ ոստիկանությունը հավելյալ ուժեր է տեղակայել


Բելգրադ, 15-ը մարտի, 2025թ․
Բելգրադ, 15-ը մարտի, 2025թ․

Տասնյակ հազարավոր մարդիկ Բելգրադում ցույցի են դուրս եկել՝ պահանջելով նախագահ Ալեքսանդր Վուչիչի կառավարությունից՝ պատասխանատվության ենթարկել նոյեմբերին Նովի Սադի երկաթուղային կայարանում տեղի ունեցած փլուզման համար, որի հետևանքով 15 մարդ էր զոհվել:

Մայրաքաղաքի կենտրոնում են ոչ միայն հակակառավարական ակտիվիստները, այլև Վուչիչի աջակիցները։


Ոստիկանությունը հավելյալ ուժեր է տեղակայել՝ շրջափակելով նաև Խորհրդարանի շենքը՝ երեկ երեկոյան տեղի ունեցած անկանոն բախումներից հետո։

Այսօրվա ցույցը, ըստ «Ազատության» բալկանական ծառայության, ամենամեծն է երկրում անցած տասնամյակների մեջ։ Ցուցարարները մայրաքաղաք են եկել ողջ երկրից, շատերը՝ ոտքով կամ հեծանիվներով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG