Մատչելիության հղումներ

Ծանրաձողը, Գրետա Վարդանյանն ու Պարալիմպիկ խաղերից մեդալ բերելու 4-րդ փորձը


38-ամյա Գրետա Վարդանյանը պատրաստվում է 4-րդ անգամ մասնակցել Պարալիմպիկ խաղերին: Աշխարհի առաջնությանը նվաճած բրոնզե մեդալը Գրետային հնարավորություն տվեց օլիմպիական ուղեգիր նվաճել ու Հայաստանը ներկայացնող 3-րդ մարզիկը դառնալ:

Պարալիմպիկ խաղերից դեռ մեդալ չունի, նվաճած լավագույն արդյունքը 5-րդ հորիզոնականն է, այս անգամ ասում է՝ իր մարզավիճակը թույլ կտա բարելավել արդյունքը, գուցե նաև մեդալով վերադառնա:

Բազմաթիվ դժվարություններ հաղթահարած մարզիկի համար անհասկանալի է, թե ինչու են Հայաստանում օլիմպիադայի ու պարալիմպիկ խաղերի մասնակից մարզիկների միջև տարբերություն դնում, երբ իրենք ևս նույն երկիրն են ներկայացնում, նույն դրոշը բարձրացնում։ Ի տարբերություն արտերկրի Հայաստանում մենք ստվերում ենք մնում, հավելում է մարզիկը։

Հայաստանի առաջնություններից տասնյակ մեդալներ ու գավաթներ ունի։ Միջազգային 7 մրցումներից վերադարձել է մեդալներով, նաև ոսկե։

Փարիզ պարալիմպիկ խաղերի մեկնած Գրետան մարզագորգ դուրս կգա սեպտեմբերի 6-ին։ «Ամենամեծ մեդալն արդեն նվաճել եմ, - ասում Գրետան, - դա իմ երկու դուստրերն են»։

Մանրամասներն «Ազատության» ռեպորտաժում.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG