Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ ցանկանում է զրուցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ուկրաինայում ստեղծված կացությունը քննարկելու նպատակով։
«Ես որոշել եմ պատշաճ պահին զրուցել Ռուսաստանի նախագահի հետ», - ARD հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է Շոլցը։
Լրագրողի ճշտող հարցին, թե ե՞րբ է այդ ճիշտ պահը, գերմանական կառավարության ղեկավարը պատասխանել է․ - «Շուտով»։
Դրա հետ մեկտեղ Շոլցը նշել է, որ ապագա խոսակցության թեման ինքը քննարկելու է նաև պաշտոնական Կիևի հետ։
«Ուկրաինան կարող է վստահել մեզ և չպետք է վախենա, որ կարող է միայնակ մնալ», -նշել է Շոլցը։