Մատչելիության հղումներ

ՑԱԽԱԼ-ն ու «Համաս»-ը՝ ՄԱԿ-ի սև ցուցակում


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, արխիվ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, արխիվ

ՄԱԿ-ը Իսրայելի բանակը և Արևմուտքի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս» խմբավորումը ներառել է երեխաներին վնաս պատճառողների սև ցուցակում։

«Ես ցնցված եմ Գազայի հատվածում, Իսրայելում և օկուպացված Արևմտյան ափին, ներառյալ Արևելյան Երուսաղեմում երեխաների նկատմամբ կոպիտ խախտումների կտրուկ աճի և դրանց աննախադեպ ծավալներով», - հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

«Երեխաները և զինված հակամարտությունները» տարեկան զեկույցը, որն ուղարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին, անուններ է տալիս և դատապարտում նրանց, ովքեր հավաքագրում, սպանում, խեղում կամ առևանգում են երեխաներին, նրանց նկատմամբ սեռական բռնություն գործադրում և հարձակվում դպրոցների ու հիվանդանոցների վրա։

Զեկույցը հաստատում է երեխաների թիրախավորման, այդ թվում՝ սպանության 5 հազար 698 դեպք, որոնք վերագրվում են Իսրայելի ուժայիններին, 116-ը՝ «Համաս»-ին, 21-ը՝ պաղեստինյան իսլամական ջիհադին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG