Մատչելիության հղումներ

Իրավապահները փնտրում են Գագիկ Ծառուկյանի որդուն ու նրա թիկնապահներին


Իրավապահները փնտրում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդուն ու նրա թիկնապահներին՝ մոտ երեք շաբաթ առաջ Ծաղկաձորի խաղատներից մեկում տեղի ունեցած միջադեպի պատճառով: Եթե գտնեն՝ կկալանավորեն․ դատարանի որոշում կա:

Քննչական կոմիտեի խոսնակը հաստատեց, որ միջադեպի ժամանակ կրակոցներ են հնչել, միաժամանակ, «Ազատությանը» փոխանցեց՝ տուժողներ չկան։

«Քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության և կողոպուտի հատկանիշներով, հինգ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում», - ասաց Գոռ Աբրահամյանը։

Իրավապահները պաշտոնապես չեն հրապարակում որոնվողների անունները, նշվում է միայն, որ դեպքի մասին Քննչական կոմիտեն հոկտեմբերի վերջին է ոստիկանությունից հաղորդում ստացել:

Միջադեպից քանի՞ օր անց է հետախուզում հայտարարվել, ինչպե՞ս է կրտսեր Ծառուկյանը անարգել հատել սահմանը՝մեկնելով գործուղման, ինչպես փաստաբանն է պնդում։ ՆԳՆ-ից այս հարցերին չեն պատասխանում․ հորդորեցին գրավոր դիմել։

Մյուս մանրամասները՝ տեսանյութում

XS
SM
MD
LG