Նյու Յորքի երդվյալ ատենակալները ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մեղավոր են ճանաչել բոլոր 34 դրվագներով։ Թրամփը մեղադրվում է 2016 թվականի ընտրություններին ընդառաջ փաստաթղթեր կեղծելու մեջ։ Այդ ընտրություններում նա հաղթել էր։
Այսպիսով Դոնալդ Թրամփը դառնում է Միացյալ Նահանգների առաջին նախագահը, որը մեղավոր է ճանաչվել հանցագործության համար:
Թրամփը, որ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին հանրապետականների հավանական թեկնածուն է, հայտարարել է, որ իր փաստաբանական թիմը կբողոքարկի։
«Դա դեռ չի ավարտվել», - ասել է նա:
Մանհեթենի շրջանային դատախազ Էլվին Բրեգն ասել է, որ սա Թրամփին չի արգելում առաջադրվել կամ ստանձնել պաշտոնը, եթե նա հաղթի ընտրություններում։
Փաստաթղթերը կեղծելու առավելագույն պատիժը չորս տարի ազատազրկումն է, թեև հաճախ սահմանվում են ավելի կարճ պատիժներ, տուգանքներ կամ պայմանական ազատազրկում:
Անցյալ գարնանը Նյու Յորքի դատարանը նրան մեղադրանք է առաջադրել հաշվապահական փաստաթղթեր կեղծելու մեջ՝ 2016 թ. նախագահական ընտրություններից առաջ ամերիկացի պոռնոաստղ Սթորմի Դենիելսին իր հետ ենթադրյալ սեռական կապի մասին լռության դիմած վճարած գումարը թաքցնելու համար՝ այն որպես իրավական բնույթի գործարք ներկայացնելով։
Առավել մանրամասն տե՛ս այստեղ