ԱՄՆ-ի նախկին նախագահ, առաջիկա ընտրություններում հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփն ուրբաթ օրը հայտնել է, որ շուտով կրկին հավաք է անցկացնելու Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում, որտեղ երկու շաբաթ առաջ նրա վրա կրակել էին։
«Ես կվերադառնամ Բաթլեր, Փենսիլվանիա՝ մեծ և հրաշալի հանրահավաքի», - սոցցանցում գրել է Թրամփը առանց ամսաթիվ հայտնելու, բայց նշել է՝ մանրամասներն իմանալու համար «հետևեք նորություններին»։
Հուլիսի 13-ին Բաթլերում Թրամփի նախընտրական հանրահավաքի ընթացքում 20-ամյա Մեթյու Քրուքսը կրակոցների հետևանքով Թրամփի ականջը վիրավորվեց, հանրահավաքի մասնակիցներից մեկը սպանվեց, ևս երկուսը վիրավորվեցին։