ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախագահական ընտրապայքարից դուրս գալուց հետո իր առաջին հեռուստահարցազրույցում նախազգուշացրել է, որ հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը «իսկական սպառնալիք է ամերիկյան անվտանգության համար»:
«Հիշեք իմ խոսքերը, եթե նա հաղթի այս ընտրությունները, տեսեք՝ ինչ է տեղի ունենալու։ Համաշխարհային պատմության մեջ շրջադարձային կետի վրա ենք մենք և ժողովրդավարությունն է առանցքային կետը»,- երեկ CBS News-ին տված հարցազրույցում ասել է Բայդենը:
81-ամյա Ջո Բայդենն ավարտեց իր նախընտրական արշավը, երբ Թրամփի դեմ առաջին բանավեճը մտահոգությունների ալիք բարձրացրեց դեմոկրատների շրջանում։ Բայդենն այդ ժամանակ առաջարկեց փոխնախագահ Քամալա Հարիսի թեկնածությունը։