Մատչելիության հղումներ

Թրամփն արագ կարգուկանոն կհաստատի եվրոպական էլիտաների շրջանում. Պուտին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արագ կարգուկանոն կհաստատի եվրոպական էլիտաների շրջանում:

«Թրամփն իր բնավորությամբ, իր համառությամբ բավականին արագ կարգուկանոն կհաստատի։ Եվ նրանք բոլորը, կտեսնեք, արագ տեղի կունենան», - ասել է նա ВГТРК-ի լրագրողին տված հարցազրույցում։

Թրամփը ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնել է հունվարի 20-ին: Օրեր առաջ տեսակապով դիմելով Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի մասնակիցներին՝ նա ասել էր, որ կցանկանար հանդիպել ՌԴ նախագահի հետ՝ Ուկրաինայում պատերազմին վերջ տալու համար։ Թրամփը Ռուսաստանին կոչ է արել բանակցել՝ սպառնալով «հարկեր, տուրքեր և պատժամիջոցներ» սահմանել ռուսական ապրանքների վրա, եթե դա չանի։

Վլադիմիր Պուտինն էլ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հանդիպելու ցանկության մասին՝ «հանգիստ քննարկելու» փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG