ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աջակցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ NHL-ում և KHL-ում հանդես եկող ռուս և ամերիկացի խաղացողների միջև հոկեյի խաղեր անցկացնելու գաղափարին։ Այս մասին երկու առաջնորդների երեկվա զրույցից հետո հայտարարել է Կրեմլը։
Հոկեյի ազգային լիգան (NHL) հյուսիսամերիկյան հոկեյի առաջնակարգ լիգան է, Կոնտինենտալ հոկեյի լիգան (KHL) հիմնված է Ռուսաստանում:
Երկու առաջնորդների հեռախոսազրույցին հաջորդած Սպիտակ տան հայտարարությունում հոկեյի թեման չի հիշատակվում։
NHL-ն ասել է, որ դեռ պատրաստ չէ մեկնաբանել այս լուրը:
«Մենք հենց նոր տեղեկացանք նախագահ Թրամփի և նախագահ Պուտինի միջև զրույցի մասին։ Ակնհայտ է, որ մենք այդ քննարկումների կողմ չենք եղել, և այս պահին անտեղի կլինի մեկնաբանել», - Reuters-ին ասել է NHL-ի խոսնակը։
2022 թվականին Ռուսաստանի Ուկրաինա ներխուժելուց հետո Հոկեյի միջազգային ֆեդերացիան (IIHF) կասեցրեց Ռուսաստանի և Բելառուսի բոլոր ազգային հավաքականների և ակումբների մասնակցությունը միջազգային միջոցառումներին: