Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Դոնալդ Թրամփ-կրտսերը, այսօր ժամանել է Գրենլանդիա։ Նրա խոսքով` այցը մասնավոր բնույթ է կրում և շարունակվելու է առավելագույնը հինգ ժամ։
Նոյեմբերի 5-ի ընտրություններում հաղթած Թրամփի որդու այցը Գրենլանդիա մեկնարկել է նրա հոր սկանդալային հայտարարությունների ֆոնին։ Դոնալդ Թրամփը ընտրություններից հետո մի քանի անգամ կրկնել է դեռ 2019-ին արված իր առաջարկը՝ գնել Դանիայի կազմում ինքնավարության կարգավիճակ ունեցող Գրենլանդիան։
Աշխարհի ամենամեծ կղզու կառավարության անդամները այսօր հայտարարել են, որ Թրամփի որդու հետ հանդիպելու մտադրություն չունեն։