ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների միջև Վաշինգտոնում պատերազմը դադարեցնելու նպատակով բանակցություններից անմիջապես հետո Ռուսաստանը վերսկսել է հարձակումները Ուկրաինայի էներգետիկ կառույցների վրա։
Ռուսական ուժերն ավելի քան10 հարված են հասցրել Խարկովի մարզի Չուգուևին, տեղի իշխանությունների փոխանցմամբ՝ քաղաքի գրեթե բոլոր շրջանները կաթվածահար են եղել։
Չեռնիգովում շուրջ 17 հազար բաժանորդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի՝ Կորյուկովկա շրջանում էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտի վրա ռուսական ուժերի հարվածներից հետո։
Զապորոժյեի իշխանությունները նույնպես հաղորդել են ռուսական հարձակումների հետևանքով հրդեհների մասին։