Մատչելիության հղումներ

«Թրամփ-Պուտին հեռախոսազրույցը լավ է ընթանում և դեռ շարունակվում է». Սպիտակ տան ներկայացուցիչ


«Հեռախոսազրույցը լավ է ընթանում և դեռ շարունակվում է», -հայտնում է Սպիտակ տան ներկայացուցիչը։

Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դեն Սքավինոն X-ի իր հարթակում գրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զրուցում են ժամը 10-ից սկսած (Երևանի ժամանակով 18:00-ից)։

Նախատեսվում է, որ ԱՄՆ և Ռուսաստանի նախագահները քննարկելու Ուկրաինայում ռուսական զորքի գրաված տարածքների և էլեկտրակայանների հարցը:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ուկրաինայից բացի առաջնորդները քննարկելու են նաև երկու երկրների հարաբերությունների կարգավորումը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG