Մատչելիության հղումներ

Թրամփ․ «Ես չգիտեմ՝ Հարիսը սևամորթ է, թե հնդկուհի»


«Ես չգիտեմ՝ Հարիսը սևամորթ է, թե հնդկուհի», - անցած գիշեր Միացյալ Նահանգների աֆրոամերիկյան ծագում ունեցող լրագրողների ամենամյա հավաքի ժամանակ հայտարարել է նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը։

«Ես Հարիսին բավական վաղուց եմ ճանաչում, ճիշտ է, ոչ անձամբ։ Նա մշտապես հայտարարում էր, որ հնդկական ծագում ունի։ Ես տեղյակ չէի նրա աֆրոամերիկյան ծագման մասին, մինչև տարիներ առաջ Հարիսը ինքը չհայտարարեց, թե ուզում է, որ իրեն սևամորթ համարեն։ Հիմա նա սևամո՞րթ է, թե՞ հնդկուհի», - հարց է հնչեցրել է Թրամփը՝ պնդելով, թե՝ «ի տարբերություն Հարիսի ես հարգանք եմ տածում երկու համայնքների նկատմամբ էլ»։

«Նա, սակայն, այս համայնքներից ոչ մեկին էլ չի հարգում, քանի որ սկզբում հնդկուհի էր, հետո մեկ էլ հանկարծ սևամորթ դարձավ», - հայտարարել է Թրամփը։

Փոխնախագահ Քամալա Հարիսի հայրը ծնունդով Ճամայկայից է, մայրը՝ Հնդկաստանի հարավից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG