Մատչելիության հղումներ

Թուրքիայում ձերբակալվել է Մոսկվայում ավտոմեքենայի պայթյունի մեջ մեղադրվող ռուսաստանցին


Թուրքիայի Բոդրում քաղաքում ձերբակալվել է Մոսկվայում մեքենայի պայթյունի մեջ կասկածվողը, հայտնում է Թուրքիայի ՆԳՆ-ն։ Ձերբակալվածը Ռուսաստանի քաղաքացի Եվգենի Սերեբրյակովն է։

Թուրքիայի ներքին գործերի նախարարը պարզաբանել է, որ Սերեբրյակովը Մոսկվայից առավոտյան չվերթով ժամանել է Բոդրում։ Նա նախկինում ներառված չի եղել Ինտերպոլի կողմից հետախուզվող անձանց միջազգային տվյալների բազայում։ Ինտերպոլի ռուսական բաժանմունքի աշխատակիցները նրան բերման ենթարկելու պահանջով դիմել են թուրքական ոստիկանություն՝ հայտնելով, որ Սերեբրյակովը հետախուզվում է ահաբեկչության մեղադրանքով։

Չորեքշաբթի վաղ առավոտյան Մոսկվայի հյուսիսում ավտոմեքենա է պայթեցվել։ Ռուսաստանի քննչական կոմիտեն հայտնել է, որ պայթյունի հետևանքով վիրավորվել են Toyota Land Cruiser-ի սեփականատերը և մի ուղևոր, մինչդեռ ՆԳՆ խոսնակ Իրինա Վոլկը հայտնել է, որ պայթյունը տեղի է ունեցել մեքենայի մեջ տեղադրված «անհայտ սարքի» պատճառով:

Լրատվական գործակալություններից ոչ մեկը չի նշել պայթյունի հետևանքով երկու վիրավորների ինքնությունը՝ հաղորդելով, որ հետաքննություն է ընթանում: «Կոմերսանտ»-ը նշել է, որ վիրավորներից մեկը ծառայում էր ՌԴ գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչությունում, որը հայտնի է որպես GRU: «Baza Telegram» ալիքը, որը կապվում է ռուսական հետախուզական ծառայությունների հետ, գրում է՝ «կարծում են»՝ երկու տուժածներից մեկը ռուսական ռազմական հետախուզության սպա է: Տղամարդը, որ ըստ այդ հաղորդումների, մասնակցել է Ռուսաստանի Ուկրաինա ներխուժմանը, ոտքն է վնասել։

Ավելի ուշ մեկ այլ՝ Telegram 360 ալիքը մեջբերել է Թորգաշովի կնոջը՝ Մայային, որն ասել է, որ ոչ ինքը, ոչ ամուսինը մեքենայում չեն եղել պայթյունի ժամանակ՝ պնդելով, որ մեքենայում այլ մարդիկ են եղել։ «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի հրապարակման մեջ ասվում է, որ «հետաքննության վարկածը ենթադրում է ուկրաինական հատուկ ծառայությունների և նրանց գործակալների հնարավոր ներգրավվածություն»։

Մի քանի ռուս զինվորականներ, կրեմլամետ հասարակական գործիչներ և բլոգերներ հարձակման են ենթարկվել 2022 թվականի փետրվարին Մոսկվայի կողմից Ուկրաինա ներխուժման սկսվելուց հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG