Թուրքիայի Իզմիր ծովափնյա քաղաքի մոտ հազարավոր հրշեջներ արդեն երկրորդ օրն է փորձում են մարել անտառային հրդեհը, որն արդեն տարածվել է քաղաքի բնակելի թաղամասերում։
Տեղական իշխանությունները տուժած շրջաններից տարհանել են մոտ 900 մարդու, անցած գիշեր հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Էրլիքայան։
Իզմիր նահանգում հրդեհների մարմանը մասնակցում է 2 հազար 965 մարդ և մոտ 600 միավոր տեխնիկա, հաղորդում է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի ծառայությունը։
Իզմիրի թաղամասերից մեկում հրդեհը վնասել է 30 շենք, հայտնել է քաղաքի քաղաքապետ Ջեմիլ Տուգայը։ Կրակը տարածվել էր 10 հարկանի բնակելի շենքում, հրշեջներին հաջողվել է տարհանել են բնակիչներին և մարել շենքում բռնկված հրդեհը։
Իզմիրի մերձակայքում գտնվող Մանիսա քաղաքում ևս 1440 մարդ է տարհանվել բնակելի շրջաններում հրդեհի տարածման սպառնալիքի պատճառով:
Թուրքիայի գյուղատնտեսության նախարարության ղեկավար Իբրահիմ Յումակլին TRT Haber հեռուստաալիքի եթերում հայտարարել է , որ Իզմիրի անտառային տարածքում հրդեհը բռնկվել է «խնջույքի ժամանակ», նրա խոսքով՝ ոստիկանությունը փնտրում է մեղավորներին։