Թուրքիայի և Ադրբեջանի ռազմածովային ուժերը համատեղ «SAT-SAS-2024» զորավարժություններ են անցկացնում։
Դրանք ընթանում են Թուրքիայի «Աքսազ» ռազմածովային բազայում։ Ըստ ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն այսօր նավերի գրավման առաջադրանքներ են կատարել։
Զորավարժությունների հաջորդ օրերին ստորաբաժանումները ցամաքային և ծովային մարտավարություն կմշակեն՝ ուղղաթիռից վայրէջք կատարելով, պայմանական ափամերձ տարածքներ գրավելով, չպայթած զինամթերքի որոնման և ոչնչացման առաջադրանքներ կատարելով։
Համատեղ զորավարժությունները կշարունակվեն մինչև նոյեմբերի 29-ը։
2021-ի հունիսին Ադրբեջանն ու Թուրքիան Շուշիում փաստաթուղթ են ստորագրել, որն, ըստ Բաքվի, բարձրագույն մակարդակի է հասցնում Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցությունը: Հռչակագիրը ենթադրում է փոխադարձ ռազմական օգնություն և սերտ համագործակցություն ռազմարդյունաբերության ոլորտում: