Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները։
Յաշար Գյուլերն ու Զաքիր Հասանովը, ըստ ադրբեջանական ՊՆ-ի, քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, տարածաշրջանային անվտանգությանը առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։