Մատչելիության հղումներ

Թուրքիան կմիանա Իսրայելի դեմ Հարավային Աֆրիկայի հայցին. Ֆիդան


Թուրքիան չորեքշաբթի օրը պաշտոնապես կներկայացնի իր հայտարարությունը Հաագայի Արդարադատության միջազգային դատարան Իսրայելի դեմ Հարավային Աֆրկայի հայցի վերաբերյալ, ըստ Reuters-ի հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ Կահիրեում կայացած մամուլի ասուլիսում:

«Մենք չորեքշաբթի օրը Հաագայի Արդարադատության միջազգային դատարան կներկայացնենք մեր պատրաստած գործը՝ Իսրայելի դեմ ցեղասպանության գործին միանալու համար», - «Անադոլու» գործակալությունն է մեջբերել Հաքան Ֆիդանի խոսքերը:

Թուրքիան մայիսին էր հայտարարել, որ ցանկանում է միանալ Իսրայելի դեմ Միջազգային քրեական դատարանում քննվող հարավաֆրիկյան հայցին։

Հարավաֆրիկյան Հանրապետությունը մեղադրում է Իսրայելին ցեղասպանության «համակարգված» գործողությունների մեջ և Արդարադատության միջազգային դատարանից պահանջում հրատապ միջոց կիրառել՝ Գազայի պաղեստինցիներին պաշտպանելու համար։ Իսրայելը կտրականապես հերքել է Արդարադատության միջազգային դատարանում Հարավաֆրիկյան Հանրապետության պնդումները, թե ցեղասպանություն է իրականացնում պաղեստինցիների դեմ Գազայի հատվածում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG