Մատչելիության հղումներ

Թուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-Իսրայել համագործակցությունը


Թուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-Իսրայել համագործակցությունը։ Այս մասին հաղորդել են դաշինքի աղբյուրները՝ նշելով, որ Անկարան այդ քայլին է դիմել նախորդ տարվա հոկտեմբերին Գազայում սկիզբ առած պատերազմից հետո։

«Թուրքական կողմը պնդել է, որ Իսրայելի հետ համագործակցությունը պետք է սառեցված մնա այնքան ժամանակ, քանի դեռ ռազմական գործողությունները Գազայում շարունակվում են», - տեղեկացնում է Reuters-ը։

Իսրայելը ՆԱՏՕ-ի գործընկեր պետության կարգավիճակ ունի և տասնամյակների ընթացքում սերտ ռազմական կապեր է ձևավորել դաշինքի մի շարք պետությունների՝ նախ և առաջ Միացյալ Նահանգների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG