Մատչելիության հղումներ

Դեբեդի վարարման հետևանքով փակ են Ձորագետ-Ալավերդի-Քարկոփ, Բագրատաշեն-Պտղավան և Հաղարծին տանող ճանապարհները


Անձրևի հետևանքով վարարել է Դեբեդ գետը. 26-ը մայիսի, 2024թ.
Անձրևի հետևանքով վարարել է Դեբեդ գետը. 26-ը մայիսի, 2024թ.

Դեբեդ գետի վարարման հետևանքով փակ են Ձորագետ-Ալավերդի-Քարկոփ, Բագրատաշեն-Պտղավան ավտոճանապարհները և Հաղարծին տանող ավտոճանապարհը՝ միակողմանի, hայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը:

Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի՝ վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։

Ստորև ներկայացվում են ստեղծված իրավիճակով պայմանավորված փակ ճանապարհները և առաջարկվող այլընտրանքային երթուղիները.

Փակ ճանապարհներ՝

  • Վանաձոր – Ալավերդի – Այրում - Բագրատաշեն
  • Դիլիջան – Իջևան

Այլընտրանքային երթուղիներ՝

Հայաստան – Վրաստան միջպետական ճանապարհ

  • «Գոգավան մ/տ» - Տաշիր – Ստեփանավան – Վանաձոր – Երևան
  • «Բավրա մ/տ» - Գյումրի – Երևան

Հայաստանի ներհանրապետական երթուղի

  • Այրում – Նոյեմբերյան – Այգեհովիտ – Տավուշ – Բերդ – Թթուջուր – Ճամբարակ – Սևան-Երևան:

Հորդառատ անձրևը մեծ ավերածությունների պատճառ է դարձել Լոռու և Տավուշի մարզերում։ Դեբեդ գետը վարարել է, Լոռու մի շարք գյուղերում և քաղաքներում արտակարգ իրավիճակ է։ Հեղեղումների հետևանքով փլուզվել են ճանապարհեր, այդ թվում՝ դեպի Վրաստան տանող միջպետական ճանապարհը։ Հաղորդվում է առնվազն երեք զոհի մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG