Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը կազմակերպել է ադրբեջանական լրատվամիջոցների այցելություն Ադրբեջանին հանձնված 4 գյուղերի տարածքներ։ Տեղից ռեպորտաժներ պատրաստելուց բացի, լրագրողներին տեղեկատվություն է տրամադրվելու այդ տարածքում սահմանապահ ծառայություն կազմակերպելու մասին։
Մայիսի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ նիստում որոշվեց 4 հատվածում հիմք ընդունել նախկին Խորհրդային միության ժամանակվա սահմանները, ըստ որի Ադրբեջանին վերադարձվեց Ղազախի շրջանի նախկին 4 գյուղերի տարածքները։
Ավելի վաղ Բաքուն պահանջել էր անհապաղ վերադարձնել այդ տարածքները։
Երևանը ողջունել է գործընթացը, նշելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին անգամ սահմանազատում է կատարվել։