Մատչելիության հղումներ

Քամալա Հարիս․ «Տագնապով ենք հետևում Վրաստանում ծավալվող իրադարձություններին»


Միացյալ Նահանգների փոխնախագահ Քամալա Հարիսը՝ Վրաստանի անկախության օրվա առթիվ երկրի նախագահ Սալոմե Զուրաբշիվլիին հղած ուղերձում նշել է, որ Սպիտակ տանը մտահոգված են Թբիլիսիում ծավալված վերջին զարգացումներով։

«Ես և նախագահ Բայդենը Վրաստանում ծավալվող իրադարձություններին հետևում ենք խոր տագնապով։ Մենք մտահոգված ենք այնպիսի իրադարձություններով, ինչպիսին է օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումը Վրաստանի խորհրդարանի կողմից, - իր ուղերձում նշել է ԱՄՆ փոխնախագահը՝ հավելելով, - նման քայլերը կարող են վտանգել վրացական ժողովրդավարությունն ու խաթարել Վրաստանի հարաբերությունները Միացյալ Նահանգների և Եվրոպայի հետ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG