Մատչելիության հղումներ

Դելավերի նահանգում սկսվել է նախագահ Բայդենի որդու դատավարությունը


Հանթեր Բայդենը ժամանում է Վիլմինգթոնի դատարան, Դելավերի նահանգ, 3 հունիսի, 2024թ.
Հանթեր Բայդենը ժամանում է Վիլմինգթոնի դատարան, Դելավերի նահանգ, 3 հունիսի, 2024թ.

Դելավերի նահանգի Վիլմինգթոն ավանի դատարանում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի դատավարությունը:

Կրտսեր Բայդենը մեղադրվում է զենք ապօրինի ձեռք բերելու և պահելու համար: Ըստ քննիչների, 2018 թվականին Հանթեր Բայդենն ապօրինի եղանակով գնել է Colt Cobra տեսակի 38 միլիմետր տրամաչափի ատրճանակ և 11 օր այն ապօրինաբար պահել է իր մոտ: Նմանօրինակ մեղադրանքով քրեական գործ է հարուցվել նրա դեմ նաև Կալիֆորնիայի նահանգում:

Մեղադրող կողմը Հանթեր Բայդենին նաև հարկային օրենսդրությունը խախտելու մեղադրանք է ներկայացրել:

Այդ մեղադրանքներով կրտսեր Բայդենը կարող է դատապարտվել ընդհուպ 25 տարվա ազատազրկման, թեպետ գործնականում պատժաչափը, որպես կանոն, շատ ավելի մեղմ է լինում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG