Մատչելիության հղումներ

Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը կոպտագույն միջամտություն է Հայաստանի ներքին գործերին. Արուսյակ Ջուլհակյան


ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, արխիվ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, արխիվ

Իշխող ուժի պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը վարչապետի ապրիլքսանչորսյան ուղերձի վերաբերյալ անընդունելի է համարում։

«Կոպտագույն միջամտություն Հայաստանի Հանրապետություն ներքին գործերին, ներքաղաքական կյանքին», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:

Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը քննադատել է Հայաստանի վարչապետին նրա ուղերձի պատճառով։ Կազմակերպության փորձագետները պնդել են, թե Նիկոլ Փաշինյանն իր մեկուկես էջանոց ուղերձում ոչ բացահայտ կերպով միացել է Հայոց ցեղասպանության ժխտմանը։

«ՀՀ վարչապետը և, առհասարակ, որևէ պաշտոնյա Ցեղասպանությունը հարցականի տակ դնող տառ անգամ չի արտաբերել: ՀՀ վարչապետի հայտարարությունների՝ իմ տպավորությամբ Դաշնակցության գրասենյակում գեներացված նման կամայական մեկնաբանությունները, Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականությանն ուղղված գնահատողական դատողությունները դուրս են գիտահետազոտական ինստիտուտի լիազորություններից և մանդատից», - շեշտեց «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորը:

Արուսյակ Ջուլհակյանը հույս հայտնեց, որ ինստիտուտը զերծ կմնա Հայաստանի «ներքաղաքական խոսույթին մասնակցությունից և կզբաղվի իր կանոնադրական նպատակներով՝ ցեղասպանությունների կանխարգելմամբ»:

«Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, Հայաստանի վարչապետը ոգեկոչման պաշտոնական հայտարարություն տարածեց, որում, թվում է, թե մեղավորությունը դնում էր զոհերի վրա՝ ցեղասպանության համար Թուրքիայի ու Ադրբեջանի պատասխանատվությունը կասկածի տակ դնելու նպատակով», - ասված է ԱՄՆ-ում գործող ոչ կառավարական կազմակերպության հայտարարության մեջ։

Հայաստանի վարչապետն, անդրադառնալով ցեղասպանությանը, ապրիլի 24-ի ուղերձում խոսել էր աշխարհաքաղաքական խարդավանքների մասին։ Փաշինյանը, սակայն, դրանում չէր նշել Օսմանյան Թուրքիայի մեղավորության ու ներկայիս Թուրքիայի ժխտողական քաղաքականության մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG