Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովն այսօր կմեկնի Իրան։
Ըստ ադրբեջանական կողմի՝ Ասադովը Թեհրանում կմասնակցի Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտգործնախարար Հուսեյն Ամիր Աբդուլահիանի և նրանց ուղեկցող այլ անձանց հրաժեշտի պաշտոնական արարողությանը։
Ասադովի պատվիրակության կազմում Իրան է մեկնում նաև արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Իրանի ութերորդ նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտգործնախարար Աբդոլահիանը և ևս վեց հոգի զոհվեցին իրակի օրը Արևելյան Ադրբեջան նահանգի հյուսիս-արևմուտքում գտնվող Վարզաքան շրջանում ուղղաթիռի վթարի հետևանքով: Նրանք Ադրբեջանի հետ սահմանին համատեղ ամբարտակի նախագծի բացման արարողությունից հետո վերադառնում էին Թեհրան: Իրանում հնգօրյա սուգ է հայտարարվել։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ևս մեկնել է Թեհրան՝ մասնակցելու հարգանքի տուրքի և ցավակցություն հայտնելու պաշտոնական միջոցառմանը: