Գազայի հատվածում իսրայելյան զինուժի գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հունիսի 3-ի առավոտյան դրությամբ հասել է 36 հազար 439-ի:
Անցած 24 ժամում սպանվել է 60 և վիրավորվել է 220 պաղեստինցի: Ընդհանուր հաշվով վիրավորների թիվը հասել է 82 հազար 627-ի:
Հակամարտությունը սկսվել է անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին՝ հրեական խաղաղ ավանների վրա Գազայի հատվածից «Համաս»-ի զինյալների կատարած հարձակումից հետո: «Համաս»-ը Միացյալ Նահանգներում և Եվրամիությունում ահաբեկչական կառույց է համարվում:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երեկ ասել է, թե հավանություն է տալիս հրադադար հաստատելու Միացյալ Նահանգների ներկայացրած առաջարկին: «Համաս»-ը նույնպես նկատել է տվել, որ պատրաստ է ընդունել այդ առաջարկը: