Նիդեռլանդները մտադիր է Կիև տեղափոխել F-16 տեսակի 24 կործանիչներ, որոնք կարող են օգտագործվել այդ թվում Ռուսաստանի թիրախների դեմ, Սինգապուրում Politico հանդեսի թղթակցին ասել է Նիդեռլանդների պաշտպանության նախարարի պաշտոնակատար Կաիսա Օլոնգրեն:
«Մենք կիրառում ենք նույն սկզբունքը, որը գործում է նաև այլ սպառազենի դեպքում, երբ մենք այն տալիս ենք Ուկրաինային, նրանք են ստանձնում վերահսկողությունը»,- հայտարարել է Օլոնգրեն:
Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ Նիդեռլանդները «սահմանափակումներ չի դնում» կործանիչների օգտագործման հարցում՝ ի տարբերություն հարևան Բելգիայի։