Մայիսի 14-ի առավոտյան՝ ժամը 10-ին, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը համակիրների հետ շարժվելու է ԵՊՀ՝ ողջունելու ուսանողներին։
Այսօր օրվա ավարտին Երևանի սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքի ժամանակ սրբազանը նաև տեղեկացրեց, որ պետական համալսարանից հետո այցելելու է Հայաստանի ժուռնալիստների միություն՝ շնորհակալություն հայտնելու լրագրողներին աշխատանքի համար։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ սրբազանը նշեց, որ վաղը նաև լինելու է Գարեգին Նժդեհի անվան կայարանում՝ տեսնելու, թե ինչպես են մարդիկ այնտեղ։
«Ճնշումը պետք է մեծացնել», - ասաց սրբազանը։
- «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որ մայիսի 9-ից ակցիաներ, հանրահավաքներ ու ցույցեր է անում, պահանջում է հատվածական սահմանազատման կասեցում ու վարչապետի հրաժարական։
- Իշխանությունները շեշտում են, որ այս հավաքները փորձ են՝ ապօրինի ճանապարհով հեղաշրջում իրականացնելու։ Վարչապետի անվստահության գործընթացի նախաձեռնությունն էլ գնահատում են «զուրկ քաղաքական բովանդակությունից»։
- Այսօրվա անհնազանդության ակցիաների 171 մասնակից է բերման ենթարկվել։ Ոստիկանության փոխանցմամբ՝ բոլորն ազատ են արձակվել։