Մատչելիության հղումներ

The Guardian․ «ԱՄՆ-ն իրանցիներին առաջարկում է հարստացված ողջ ուրանը փոխանցել Ռուսաստանին» 


Իրանի միջուկային ծրագրին նվիրված բանակցությունների առաջին փուլում Վաշինգտոնն առաջարկել է Թեհրանին իր տրամադրության տակ գտնվող հարստացված ուրանի ողջ պաշարը հանձնել որևէ երրորդ երկրի։ Այս մասին գրում է բրիտանական The Guardian պարբերականը՝ տեղեկացնելով, որ շաբաթ օրը Օմանում կայացած բանակցությունների ժամանակ ամերիկյան պատվիրակությունը չի բացառել, որ այդ երկիրը կարող է լինել Ռուսաստանը։

Թերթի տեղեկություններով՝ իրանական կողմը ամերիկացիների այս առաջարկը մերժել է։ Կրեմլից The Guardian-ի հրապարակումը չեն մեկնաբանել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG