Մատչելիության հղումներ

Մի քանի երկրից Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգ կա. ԱՀԾ պետ


Արտաքին հետախուզական ծառայության (ԱՀԾ) պետ Քրիստիննե Գրիգորյանը հայտարարեց՝ մի քանի երկրից Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգ կա։ «Ազատության» ճշտող հարցին՝ արդյո՞ք Ռուսաստանը այդ երկրների թվում է, չհստակեցրեց։

ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանն էլ Ազգային ժողովում պատասխանելով «Ազատության» հարցին, թե ՀԱՊԿ անդամ ո՞ր երկու երկիրն են մասնակցել Հայաստանի դեմ պատերազմի պատրաստությանը՝ հայտարարեց. - «Ես այդպիսի բան չեմ լսել»։

Հայտարարությունն օրեր առաջ արել էր Հայաստանի վարչապետը, թե ՀՀ-ի դեմ 2020-ի պատերազմի նախապատրաստմանը մասնակցել են ՀԱՊԿ անդամ երկու երկիր։

Ճշտող հարցին՝ ԱԱԾ-ն նման տվյալ չունի՞, պաշտոնյան պատասխանեց՝ ոչ։

«Չեմ հասկանում՝ ինչ եք հարցում», - կարճ ասաց Հակոբյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG