Մատչելիության հղումներ

Եկեղեցու մոտ լքված «անհայտ» աղջիկը Երևանի մանկան տանն է. նրան ոչ ոք չի այցելել


Եկեղեցու մոտ լքված «անհայտ» աղջիկը Երևանի մանկան տանն է, ամենափոքրերի խմբում։ Նրան խնամողն ասում է՝ ակտիվ քաշ է հավաքում, արդեն 3 կիլոգրամ ու 700 գրամ է դարձել։ Նաև իրեն շատ լավ է պահում, գիշերը միայն մեկ անգամ է արթնանում՝ պարզ է՝ ուտելու համար։ Մեկ շաբաթ է մանկատանն է, նրան ոչ ոք չի այցելել։

Նորածին աղջնակը հավանաբար այս ամսվա սկզբներին է ծնվել, նրան մայիսի 8-ին Մալաթիայի եկեղեցու այգեպանն էր գտել՝ հենց եկեղեցու այգում՝ մանկական զամբյուղում, մայրը հետը հագուստ, կաթնախառնուրդ էր դրել։ Աղջնակը տեղափոխվել էր Սուրբ Աստվածամայր բուժկենտրոն, այնտեղից մանկատուն՝ Մալաթիա- Սեբաստիա համայնքի խնամակալության հանձնաժողովի որոշմամբ։

Փոքրիկի ճակատագիրը կախված է խնամակալական մարմնի ու մայրիկի որոշումներից։ Իրավապահները գտել են նրան։ Քննչական կոմիտեից տեղեկացանք՝ քրեական գործ է հարուցվել վտանգի մեջ թողնելու հոդվածով։ Մեղադրանք մորը, որևէ մեկին չի առաջադրվել, տուժող փոքրիկն է։ Երևանի քաղաքապետարանի երեխաների պաշտպանության բաժնի պետը հույս ունի, որ այս անուրախ պատմությունը լավ վերջաբան կունենա ու մայրը կվերադարձնի իր փոքրիկ աղջկան։

Ռստիկանությունն անհետաձգելի միջամտության որոշում ունի՝ 20 օրով, մայրիկին թույլ չեն տա տեսակցել փոքրիկին։

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.

XS
SM
MD
LG